Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Անգեղակոթի գաղտնի ժողովը

 Անգեղակոթի գաղտնի ժողովը: XVII դարի վերջերին Արևմտյան Հայաստանի կացությունը մնում էր ահավոր, էլ ավելի էր ծանրացել ժողովրդի տնտեսական վիճակը: Պարսիկների հարկային, ազգային ու կրոնական քաղաքականությունը դարձել էր սանձարձակ ե մեծ չարիքներ էր պատճառում ժողովրդին; Համապատասխանաբար թուլացել էին նաև հայ ազատագրական շարժման ոգորումները: Ամենայն հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին չէր խրախուսում ազատագրական որևէ աննշան ճիգ և օրնիբուն զբաղված էր անզուսպ շահատակություններով: Նույնպիսի դիրք էր գրավել նաև Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը: Իսկ վրաց Գեորգի XI թագավորը, որ կուրֆյուրստի ուղերձում հորջորջվում էր որպես «Մեծ Հայաստանի առաջին տեր, իշխան ու առաջնորդ», վաղուց լքել էր ազատագրական շարժման դիրքերը և մահմեդականություն ընդունելով՝ դեգերում էր Պարսկաստանում:

 Իսրայել ՕրիԱհա 20-ամյա տարագրությունից հետո նման միջավայրում էր հայտնվել Իսրայել Օրին, երբ 1699 թ. գարնանը Կ. Պոլսի և Կաբինի վրայով հասել էր էջմիածին: Այստեղ Մայր աթոռի կողմից նա հանդիպեց անբարյացակամ, անգամ թշնամական վերաբերմունքի և ստիպված շուտափույթ լքեց էջմիածինն ու մեկնեց Սյունիք:

 Այդ ժամանակ Սյունիքում և Արցախում խմորվող ազատագրական ձգւոումները գլխավորում էին հին ազնվատոհմ իշխանական ընտանիքների շառավիղները՝ մելիքները: Եկեղեցական և առևտրական հասարակախավերից հետո մելիքությունը դառնում էր հայ ազատագրական շարժումը կազմակերպող երրորդ ուժը, որը հատկապես զգացնել տվեց Անգեղակոթի գաղտնի ժողովում:

 Հայ մելիքների այդ ժողովը հրավիրվել է 1699 թ. ապրիլի 9-ին՝ Անգեղակոթի մելիք Սաֆրազի ապարանքում: Ժողովին մասնակցել են Սյունիքի և Արցախի մելիքներ և հոգևորականության որոշ ներկայացուցիչներ: Այստեղ շուրջ քսան օր բուռն քննարկման առարկա դարձավ Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը: Դարձյալ տիրապետող էր այն միտումը, թե հայերը միայն սեփական ուժերով անկարող են իրականացնել պատմական այդ գերխնդիրր, ուստի պետք է ապավինեն Հռոմի պապի միջամտությանն ու Արևմուտքի որևէ հզոր թագավորի օգնությանը: Տվյալ պահին մելիքների խորհրդաժողովն օգնություն էր հայցում Ավստրիայի կայսր Լեոպոլդ I-ից, Տոսկանայի մեծ դուքս Կոզմաս III-ից և Պֆալցի մեծ իշխան Հովհան Վիլհելմից: Ինչպես և սպասվում էր, առանձին դիմումներ են հղվել Հռոմի Ինոկենտիոս XII պապին՝ անշուշտ դավանական հնազանդության հավաստիացմամբ: Կարևոր էր հատկապես Հովհան Վիլհելմին հասցեագրված դիմումը, որով մելիքները միակամ հավաստում էին Հայաստանի թագը նրան շնորհելու իրենց որոշումը և թախանձագին խնդրում արագացնել գերմանական զորքերի առաքումը Հայաստան;

 Կուրֆյուրստին հղված դիմումնագրում հայոց մելիքները հստակորեն մատնանշում էին հակապարսկական ապագա ռազմական գործողություններում իրենց անելիքներն ու դերը: Նրանք հավաստում էին, որ մինչև եվրոպական զորքերի ժամանումը Հայաստան հայերը ստեղծելու են ռազմական ջոկատներ և նախապատրաստվելու են զինված ապստամբության: Սա չափազանց կարևոր հանգամանք էր: Առաջին անգամ փորձ է արվում հաղթահարելու սեփական ուժերի նկատմամբ ավանդական անվստահության բարդույթը և կրավորական ու անզոր կեցվածքից անցնելու առավել գործուն դիրքորոշման: Սույն հանգամանքը որակապես փոխելու էր հայ ազատագրական շարժման հետագա ընթացքը: Անգեղակոթի ժողովի մյուս կարևոր նորույթը Ռուսաստանի Պետրոս I ցարին Ժան Մարկ Նաթիե <<Ցար Պետրոս Մեծ>> (1717 թ). Վերսալի ազգային թանգարան (Ֆրանսիա)հղված դիմումն էր, որր վկայում է, թե նրանից ևս ակնկալվել է ռազմական օգնություն: ճիշտ է, այդ շրջանում ռուսական գործոնը խիստ անորոշ էր և ոչ հստակ, բայց կարևոր էր, որ այն աստիճանաբար թափանցում էր հայ ազատագրական շարժման գազափարաբանության մեջ:

 Բացի նշված դիմումներից, Անգեղակոթի ժողովը Օրուն հանձնեց մելիքների կողմից ստորագրված ու կնքված, սակայն չգրված մի թուղթ՝ լիազորելով նրան իրենց անունից ըստ անհրաժեշաության օգտագործել:

 Անգեղակոթի ժողովը խորհրղակցությանը մասնակցած հոգևորականներից Մինաս Վարդապետ Տիգրանյանցին նշանակում է Օրու օգնական և քարտուղար: Մելիքների դիմումնագրերով և Տիգրանյանցի ուղեկցությամբ 1699 թ. ապրիլի 29-ին Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա՝ Հայ-արևմտաեվրոպական բանակցությունները շարունակելու:

 

 

Աղբյուրը՝

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:/Երևան 2012 թ.էւ 207-209

 

 Տե´ս նաև`

Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.

 

 

Հովհաննիսյան Պ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am