Անդրեասյան Նապոլեոն Վասիլի: Ծնվել է 1897թ. հունվարի 23-ին Բոլնիս Խաչեն գյուղում՝ աժմյան Վրաստանի Բոլնիս շրջանում: Խորհրդային պետական կուսակցության աշխատող: Մահացել է 1973թ. նոյեմբերի 12-ին Մոսկվայում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1932թ. ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը: 1920-21թթ.՝ ՀԿ(բ)Կ կենտկոմի լիազոր Դարալագյազում: 1921թ.-ից՝ Երևանի հեղկոմի նախագահ 1932թ.՝ Մոսկվայի Օկտյաբրսկի շրջկոմի առաջին քարտուղար: 1946-49թթ.՝ ԽՍՀՄ սննհամի արդյունաբերության փոխնախարար: Կուսակացական ղեկավար աշխատանքներ է կատարել Ռոստովի մարզում, Դոնբասում (Ուկրաինա), Մոսկվայում: 1916թ.-ից՝ ՌՍԴԲԿ անդամ: Մասնակցել է 1917թ. Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,

2005 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am