Անդովկ Սյունի (Անդոկ Սյունի): IV դ. պետական և քաղաքական գործիչ: Ծննդյան և մահվան թվերն անհայտ են: Եղել է Սյունիների նախարարական տոհմից (350-ական թթ-ից՝ գերդաստանի նահապետը):

 Խոսրով Բ Կոտակի և Վաչե Մամիկոնյանի մահից հետո Անդովկ Սյունին իր քենակալ Արշավիր Կամսարականի հետ ստանձնել է երկրի պաշտպանության գործը, գլխավորել Կ. Պոլիս մեկնած դեսպանությունը և ապահովել Տիրանի հաստատումը Հայոց գահին:

 Անդովկ Սյունին վարել է սպարապետության գործերը, վճռական դեր խաղացել 350-ի Ոսխայի ճակատամարտում պարսկական զորքերի դեմ հայ-հռոմեական ուժերի տարած հաղթանակում:

Անդովկ Սյունու ազդեցության և հեղինակության աճին նպաստել է նաև դստեր՝ Փառանձեմի Հայոց թագուհի դառնալը: Անդովկ Սյունին դիմադրել է Պարսից շահ Շապուհ II-ի հարձակումներին, վարել Հռոմեական կայսրության հետ մերձեցման քաղաքականություն, խոչընդոտել Արշակ Բ-ի և Շապուհ II-ի դաշնակցությանը: Կյանքի վերջին տարիներին ապրել է Կ.Պոլսում, ստացել պատրիկի տիտղոս:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,

2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am