Անանուն Զրուցագիր: Եղել է  X դ. պատմիչ:  Ծննդյան և մահվան թվերն անահայտ ենԱնունը և անձը հայտնի չեն: Սխալմամբ նույնացվել է Շապուհ Բագրատունուն, ապա կոչվել Կեղծ Շապուհ Բագրատունի:

 Հեղինակ է վիպասան, հենքով գրված պատմության (սկիզբն ու վերջը չեն պահպանվել), որն ըստ բովանդակության բաժանվում է 3 զրույցի (Մուհամմեդի, Հացունյաց խաչի, Արծրունյաց տոհմի մասին):

 Մուհամմեդի (աղբյուր է ծառայել Ղևոնդի «Պատմությունը») և Հացունյաց խաչի զրույցները տոգորված են մահմեդական տերությունների դեմ Բյուզանդական կայսրության հետ քրիստոնեաների միացյալ ճակատ կազմելու ոգով:

 Երկը գրված է պարզ, ժողովրդական լեզվով: Առաջին անգամ հրատարակել են Գ. Տեր-Մկրտչյանը և Մինաս եպիսկոպոսը՝ «Պատմութիւն Շապուհ Բագրատունւոյ» վերտառությամբ:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am