Ամատունի Աշոտ Հաբեթի: Ծնվել է 1923թ. դեկտեմբերի 23-ին Խորհրդային Հայաստանի Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում: 1939-1941թթ. սովորել է Լենինականի մանկավարժական ինստիտուտում: 1943թ. ավարտել է Սարատովի տանկային դպրոցը: 1951թ. ավարտել է զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան: 1941-1945թթ. մասնակցել է Ստալինգրադի պաշտպանությանը:

1941-1945թթ. մասնակցել է Ուկրաինայի, Լեհաստանի ազատագրմանը: 1947-1951, 1951-1955թթ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի անդամ: 1952-1958թթ.՝ Տիրասպոլ քաղաքի գնդի հրամանատար: 1963-1973թթ.՝ Սիմֆերոպոլ քաղաքի կորպուսի հրամանատարի տեղակալ: 1973-1984թթ.՝ Երևանյան VII բանակի հրամանատարի տեղակալ: 1981-1883թթ.՝ Խորհրդային Հայաստանի զինվորական կոմիսարի տեղակալ: 1984-1995թթ.՝ «Սովետական Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանի տնօրեն: 1995-2004թթ.՝ Պաշտպանության նախարարության զինվորական թանգարանի գիտական գծով փոխտնօրեն:

1945թ.՝ Խորհրդային միության հերոս: 1980թ.՝ բանակի գեներալ-մայոր:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am