Ալիբեգյան Հովհաննես Հակոբի (Ալիբեկով Իվան Յակովլևիչ): Ծնվել է 1886թ. հոկտեմբերի 21-ին Վրաստանի Քութայիս քաղաքում: Մահացել է 1941թ. Ռուսաստանի Մոսկվայի մարզի Վյազմա քաղաքում: 1911թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) պատմաբանասիրական ֆակուլտետը: ՌՍԴԲԿ անդամ 1905-ից: Պրոֆեսոր 1934-ից: 1917-ին` ՌՍԴԲ(բ)Կ Մինսկի կոմիտեի նախագահ:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո` Բելոռուսիայի Արմ. մարզի ընդհատակյա մարզկոմի քարտուղար, ապա՝ ԲԿԿ բյուրոյի անդամ, կառավարության կազմում` աշխատանքի ժողկոմ: 1935-41-ին աշխատել է Մոսկվայի փիլիլսոփայության և պատմության և գրականության ինստուտում (դեկան և ամբիոնի վարիչ): Մոսկվայի պաշտպանության ժամանակ եղել է աշխարհազորային միավորման կոմիսար: Զոհվել է մարտում: Նրա անունով է կոչվել Մինսկի փողոցներից մեկը:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ.

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am