Ալավերդով Միքայել  Ալավերդով Միքայել Անդրեյի: Ծնվել է 1900 թ. նոյեմբերի 14-ին Շուշի քաղաքում:  Մահացել է 1968 թ. հոկտեմբերի 9-ին Մոսկվայում: Թաղված է Նովոդևիչիե գերեզմանոցում: Խորհրդային բանակի գեներալ-մայոր (1945)։ Ավարտել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ակադեմիան (1925)։ 1918-ից ծառայել է համառոտ, արտակարգ հանձնաժողովի մարմիններում։ 1925-ին գործուղվել է Իրան, 1928-1930-ին՝ Իրանում խորհրդային հետախուզության գործակալ։ 1930-1934-ին աշխատել է զինվորական հակահետախուզության կենտրոնական ապարատում (Մոսկվա), 1933-1934-ին ղեկավարել Ավստրիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի հետախուզական գործակալությունները։ 1934-ին՝ Աֆղանստանում, 1936-ին՝ Թուրքիայում արտաքին հետախուզության գործակալ, 1941-1944-ին Աֆղանստանում անգլիական հետախուզության հետ բացահայտել ու ոչնչացրել է գերմանական հետախուզական ցանցը, կանխել Աֆղանստանում և Իրանում նացիստական հեղաշրջման փորձը։ 1944-1947-ին Մոսկվայում ղեկավարել է արտաքին հետախուզության տեղեկատվության բաժինը, 1947-1955-ին՝ հետախուզության, ապա՝ բարձրագույն հետախուզական ղպրոցի պետի տեղակալ։ 1955-ին զորացրվել է։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am