Աղայանց Իվան ԻվանիԱղայանց Իվան Իվանի: Ծնվել է 1911թ. օգոստոսի 28-ին Ադրբեջանի Ելիզավետպոլ քաղաքում (այժմ՝ Գյանջա): Մահացել է 1968թ. մայիսի 12-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: 1955թ. ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցը: 1930-1936թթ.՝ Միասնական պետական քաղաքական կառավարման աշխատակից: 1936թ.-ից աշխատել է ԽՍՀՄ հետախուզությունում: 1937թ. հոկտեմբեր - 1939թ. սեպտեմբեր՝ եղել է գործուղղման Ֆրանիսայում: 1939թ.-ի հուլիսի 1-ից եղել է ԽՍՀՄ Ներքին գործերի կոմիսարիատի 5-րդ բաժնի պահեստազորում: 1940թ. մայիսի 1 -ից օգոստոսի 2 5-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի ղեկավարի տեղակալ: 1940թ. օգոստոսի 2-ից - 1941թ. փետրվարի 27 5-րդ բաժնի 7-րդ բաժանմունքի ղեկավար: 1941թ. փետրվարի 27 - հուլիսի 15՝ 1-ին Կառավարման 4-րդ բաժնի ղեկավարի տեղակալ:

 1941թ. հուլիսի 15-ից կադրերի բաժնի, ապա 1941թ. սեպտեմբերից - 1943թ. Իրանում գլխավոր գլխավոր աշխատակից: 1943թ. - 1945թ. հունիսից եղել է Ազգային անվտանգության կոմիտեի գլխավոր աշխատակիցը Իրանում: 1945թ. հունիս - 1946թ. հուլիսից աշխատել է Ազգային անվտանվության նախարարությանը կից Ազգային անվտանվության կոմիտեի 1-ին Ղեկավարման կենտրոնական համակարգում: 1946թ. հուլիս - 1947թ. սեպտեմբերին եղել է Ազգային անվտանգության աշխատակիցը Փարիզում (գործել է Ավալով ազգանունով): 1947թ. հունլսի 24 - 1952թ. հւնվարի 12-ը եղել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությանը կից Նախարարների Խորհրդի Ինֆորմացիայի կոմիտետի 2-րդ Կառավարման ղեկավար: 1949թ. մայիսի 12 - 1952թ. հունվարի 12՝ ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությանը կից Ինֆորմացիայի կոմիտեի անդամ:

 1952թ. հունվարի 15-ից 1953թ. մարտի 17-ը եղել է Ազգային անվտանգության նախարարության 1-ին Գլխավոր կառավարման 3-րդ Կառավարման ղեկավար: 1953թ. մայիսի 21 - 1954թ. մարտի 18՝ ԽՍՀՄ ԱԱՆ 2-րդ գլխավոր Կառավարման ղեկավարի օգնական: 1953թ. մարտի 17 - մայիսի 9՝ ԽՍՀՄ ԱԱՆ 2-րդ գլխավոր Կառավարման 6-րդ բաժնի ղեկավար: 1953թ. մայիսի 9-21՝ ԽՍՀՄ ԱԱՆ 2-րդ գլխավոր Կառավարման 2-րդ բաժնի ղեկավար: 1954թ. մարտի 18 - հուլիսի 16՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից Ազգային անվտանգության կոմիտեի Առաջին գլխավոր կառավարման ղեկավարի օգնական: 1954թ. - 1959թ. հուլիս՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից ԱԱԿ Առաջին գլխավոր կառավարման ամբիոնի վարիչ: 1959թ. հուլիս - 1966թ. հոկտեմբերի 20՝ ԽՍՀՄ ՆԽ կից ԱԱԿ Առաջին գլխավոր կառավարման «Դ» բաժնի վարիչ: 1966թ. հոկտեմբերի 20 - 1967թ. հունիսի 14՝ ԽՍՀՄ ՆԽ կից ԱԱԿ Առաջին գլխավոր կառավարման «Ա» բաժնի վարիչ: 1967թ. հունիսի 14 - 1968թ. մայիսի 12՝ ԽՍՀՄ ՆԽ կից ԱԱԿ Առաջին գլխավոր կառավարման ղեկավարի տեղակալ:

 1935թ. դեկտեմբերի 11-ին Ազգային անվտանվության կրտսեր լեյտենանտ: 1940թ. օգոստոսի 9՝ Ազգային անվտանվության ավագ լեյտենանտ: 1941թ. ապրիլի 28՝ Ազգային անվտանվության կապիտան: 1943թ. փետրվարի 11-ից եղել է Ազգային անվտանգության փոխգնդապետ: 1945թ. ապրիլի 25՝ Ազգային անվտանգության գնդապետ: 1965թ. դեկտեմբերի 16-ից Խորհրդային բանակի գեներալ-մայոր:

 Ստացել է Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան, Կարմիր աստղի 2 շքանշան, «Ներքին գործերի ազգային կոմիտեի պատվավոր աշխատակից», «Ազգային անվտանվության պատվավոր աշխատակից», «1944թ. սպետեմբերիշքանշան (Բուլղարիա):

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am