Աղայան Ծատուր ՊավելիԱղայան Ծատուր Պավելի: Ծնվել է 1912թ. հունվարի 12-ին Արդրբեջանի Թիփ գյուղում (այժմ՝ Զագլիկ՝ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում): Մահացել է 1982թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության մայրաքաղաք Երևանում: 1936թ. ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը (էքստեռն): 1938թ. ավարտել է Մոսկվայի Ն. Չեռնիշևսկու անվան պատմափիլիսոփայական ինստիտուտը: 1938-1941 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում: 1941-1948թթ. դասախոսել է Բաքվի մանկավարժական ինստիտուտում և ադրբեջանական պետական համալարանում:

 Եղել է Ադրբեջանի Գիտությունների Ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտշախատող և գիտքարտուղար: 1949-1952 և 1969-1973թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտական «Տեղեկագրի» (1966թ.-ից՝ «Լրաբեր») խմբագիր: 1951-1954թթ.՝ ՀԿԿ կենտկոմի գիտության և մշակույթի բաժնի վարիչ: 1954-1961 և 1977-1979թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ: 1961-1968թթ.՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի տնօրեն: 1963-1971թթ.՝ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1968-1977թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:

 Այնուհետև 1979-1982թթ. եղել է ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ, 1948թ.՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1950թ.՝ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ: 1955թ.՝ «Պատվո նշան» շքանշան: 1955թ. ստացել է «Աշխատանքային արիության համար» մեդալ: 1968թ. դարձել ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս: 1971թ.-ից Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր է եղել:

 1972թ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր: 1974թ.՝ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ: 1981թ.՝ Բուլղարիայի Կիրիլ-Մեֆոդիի մեդալ: 1985թ.՝ հետմահու ստացել է ՀԽՍՀ Պետական մրցանակ :

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am