Աղաթոնյան Գրիգոր (Աղաթոն Գրիգոր): Ծնվել է 1825թ. հուլիսի 4-ին Թուրքիայի Կոստանդնուպոլիս քաղաքումՄահացել է 1868թ. ապրիլի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Սովորել է Կոստանդնուպոլսի Ներսեսյան վարժարանում: Սովորել է Փարիզի Գրինյոնի երկրագործական բարձրագույն դպրոցում: 1848թ.-ից Կոստանդնուպոլսում զբաղվել է մանկավարժությամբ: Եղել է Կոստանդնուպոլսի Ներսեսյան վարժարանի հոգաբարձու: Եղել է ազգային երեսփոխան: Եղել է Հայոց բարեգործական ընկերության (1860թ. սեպտեմբեր) հիմնադիրներից: 1860թ. մասնակցել է արևմտահայերի ազգային սահմանադրության մշակմանը: Ղեկավարել է Թուրքիայի փոստահեռագրական վարչությունը: 1867թ. նշանակվել է հասարակական շինությունների նախարար: 1853թ.՝ Ֆրանսիայի Պարտիզպանության կայսերական ընկերության անդամ: 1859թ.՝ Թուրինի (Իտալիա) երկրագործական ակադեմիայի թղթակից անդամ:

Մ. Աղաթոնի եղբայրն է: Հայացքներով ազգային-պահպանողական էրՀեղինակ է երկագործությանը և տնտեսագիտությանը վերաբերվող աշխատությունների:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am