Աղաբեկյան Արթուր ԱլեքսանդրիԱղաբեկյան Արթուր Ալեքսանդրի: Զինվորական գործիչ, Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ: Արցախյան ազգային-ազատագրական շարժման և ռազմական գործիչ:  Ծնվել է 1963թ. նոյեմբերի 24-ին ԼՂ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում: Ամուսնացած է, ունի երեք երեխա:  1986 թ. Ավարտել է ԵՊՀ-ն:  ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (2003): Մասնակցել է Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի, Քելբաջարի, Զանգելանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:  1992-ի հունիսի վերջին ղեկավարել է Դրախտիկ-Ջրակուս-Տող,  օգոստոսի 15-ին` Խուրուհոտ բարձունք-Մելիքաշեն-Հադրութ հատվածների ինքնապաշտպանությունը: 1988-1991-ին` Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի Հադրութի մասնաճյուղի արտադրամասի պետ:  1991-1992-ին` Հադրութի շրջանի կամավորական ջոկատների համակարգող, 1992-95-ին` Հադրութի պաշտպանական շրջանի, 1997-1999-ին` ՀՀ ԶՈՒ 14-րդ բրիգադի հրամանատար, 1999-ի հուլիսին` ԼՂՀ ՆԳ նախարար, 1999-ի օգոստոսից` ՀՀ Կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ, 2000-ից` ՀՀ պաշտպանության փոխնախարար:

 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: 2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 2009 թվականի մայիսի 21-ին տվել է հրաժարական:

 Պարգևատրվել է ՀՀ երկրորդ աստիճանի «Մարտական խաչ», ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, «Խիզախության համար», «Դրաստամատ Կանայան» մեդալներով, «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am