Ագանով Սերգեյ ՔրիստափորիԱգանով Սերգեյ Քրիստափորի: Ծնվել է 1917 թվականին Աստրախան քաղաքում: Մահացել է 1996թ. փերտվարի 1-ին Մոսկվայում: Եղել է խորհրդային բանակի ճարտարագիտական զորքերի մարշալ (1980)։ Ավարտել է Մոսկվայի ռազմաճարտարագիտական ուսումնարանը, 1952 թ. Մ. Ֆրունզեի անվան և 1955 թ.-ին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական (1939-1940) և Հայրենական (1941-45) պատերազմներին։ Մինչև 1942-ի վերջը եղել է Արմ. ռազմաճակատում սակրավոր, վաշտի հրամանատար, սակրավորների գումարտակի շտաբի պետ։ Մասնակցել է Վորոնեժի. Բրյանսկի, 3-րդ բելոռուսական, 1-ին և 2-րդ մերձբալթյան ռազմաճակատների ճարտարագիտական ապահովման աշխատանքներին: Մեծ ներդրում է ունեցել Ստալինգրադի (1942-1943) և Կուրսկի (1943) ճակատամարտերի հաջողության գործում։ 1960-1967-ին եղել է ԳՇ ռազմական ակադեմիայի ավագ դասախոս, ճարտարագիտական ամբիոնի վարիչ, 1967-1970-ին՝ Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախմբի ճարտարագիտական զորքերի պետ. 1970-1974-ին՝ ԽԱՀՄ ՊՆ ճարտարագիտական զորքերի պետի տեղակալ, 1975-87-ին՝ պետ։ 1987-ից՝ ԽՍՀՄ ՊՆ ռազմական տեսուչ-խորհրդական։ Մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի (1986) հետևանքները վերացնելու աշխատանքներին։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am