Աբրահամյան Մկրտիչ Աշոտի: Ծնվել է 1939 դեկտեմբերի 18-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջան Կարծախ գյուղումԵղել է ռազմական գործիչ, 1997 թվականից ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ։ 1962թ. ավարտել է Չերեպովեցի (ՈԴ) կապի ռազմական ուսումնարանը, 1976թ.-ից ԽԱՀՄ ՊՆ կապի ռազմական ակադեմիայի և 1985թ-ից Գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացները։ 1962-1989-ին ծառայել է ԽԱՀՄ Զիված ուժերի Հյուսիսկովկասյան, Միջինասիական ռազմական օկրուգներում, Գերմանիայի Դդեմոկրատական հանրապետությունում տեղակայված զորախմբերում, Գլխավոր շտաբում, 14-րդ բանակի կապի, Հվ-արմ. զորամիավորումներում՝ դասակի, վաշտի, գումարտակի, գնդի, բրիգադի հրամանատար, կապի զորքերի պետ։ 1992-ի փետրվար-հունիսին եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, 1992-1994-ին և 1995-2000-ին՝ պաշտպանության նախարարի տեղակալ, 1994-1995-ին՝ ՀՀ պետնախարարի խորհրդական, 2000-2002-ին՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։ 2002-ից զորացրվել է։

 Աբրահամյանը մասնակցել է Ղարաբաղի ազատագրական պայքարի ինքնապաշտպանական և ազատագրման մարտերի պլանների մշակմանը, ՀՀ բանակաշինության, ռագմական կապի համակարգի զարգացման աշխատանքներին։

 Աբրահամյանիի անունով է կոչվել Կարծախի դպրոցը։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am