Աբրահամով Այվազ (Ավրամով Էյվաս, Իվազ): (Ծննդյան թիվն անհայտ է, մահացել է  1725 թվականին Ռեշտում (Իրան)): Եղել է XVIII դ. առաջին քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Իսրայել Օրու և       Մինաս Վարդապետի զինակիցը։ Ցարական արքունիքի հանձնարարությամբ 1707-ին զբաղվել է Իսրայել Օրու դեսպանության՝ Պարսկաստան կատարելիք ուղևորության կազմակերպմամբ։ 1718-ին Աբրահամովը Ռուսաստան է տարել Մինաս Վարդապետին և Պետրոս 1-ին հղված Եսայի Հասաև-Ջալալյանի նամակները, որոնցով խնդրվում էր արագացնել ռազմական օգնությունը հայերին։ Պետրոս 1-ի պարսկական արշավանքի ժամանակ (1722-1725) Աբրահամովը շամախեցի հայերից կազմված իր ջոկատով մասնակցել է Ռեշտի գրավմանը, Հայկական էսկադրոնի գործողություններին։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am