Երուանդ Փամպուքեան:Ծնվել է 1933 թվականի օգոստոսին Հալեպում: ԵՐՈՒԱՆԴ ՓԱՄՊՈՒՔԵԱՆ:1953թ. ուսումը շարունակել է Հալեպի  «Ազգային Քարէն Եփփէ» ճեմարանում: 1954 թ. ուսումը շարունակել է Վենետիկի Ս. Ղազար-Հայագիտական վարժարանում: 1954-1958 թթ. ընդունվել է Բելգիայի «Լուվէն» համալսարանի (Լիսանս) ընկերային և քաղաքական գիտությունների ֆակուլտետը: Հետևել է միաժամանակ նաև Արևելագիտությանը (Հին Արևելք): 1958 թվականից ի վեր Բեյրությում եղել է որպես «Հայոց պատմության և հայ մատենագրության» ուսուցիչ:

1958-2002 - Համազգային Ճեմարան (Բեյրութ)

1958-1970 - Դպրևանքի Կիլիկիո Կաթողիկոսություն

1965-1970 - Բեյրութի Ազգային Խանամիրեան քոլեջ

1970-1978 - «Ազդակ»  օրաթերթի տնօրեն

1979-2005 – Համազգային հայագիտական բարձրագոյն հիմնարկի տնօրեն:

  2005 թվականից ի վեր եղել է խմբագիր, հեղինակ Հայոց պատմության դասագրքերի և բազմաթիվ այլ ուսումնասիրությունների: Խմբագրել է Նիկոլ Աղբալյանի «Երկեր»-ի Գ. և Դ. հատորները:

 Խմբագրել է նաև Հրաչ Տասնապետյանի «Պատմութիւն Հայ Յեղափոխական շարժման եւ Հ. Յ. Դաշնակցութեան» և «Հ. Յ. Դաշնակցութեան կազմակերպական կառոյցը» գործերը, ինչպես նաև  «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան համար» Ե. –Թ. հատորները:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am