Վաչագան Գ Բարեպաշտ: Արևելից կողմանք Հայոց (այդ շրջանում հիմնականում ընդգրկում էր Արցախի և Ուտիքի) պետության հայազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագիրներ Մովսես Կաղանկատվացին և Ստեփանոս Օրբելյանը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։
Մովսես Կաղանկատվացին, որ հիմնականում տեղեկություններ է հաղորդում Վաչագան Բարեպաշտի մասին, նրա տոհմական պատկանելությունը հստակ չի նշում։ Որոշ պատմաբաններ համարում են, որ նա Աղվանից Արշակունիների տոհմից էր, այլ պատմաբաններ նրան Առանշահիկ են համարում։
Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը։ Պայքարել է անիշխանության շրջանում տարածված հեթանոսական մնացուկների ու զանազան աղանդների դեմ, ծավալել եկեղեցական, լուսավորական և քարոզչական բուռն գործունեություն։ Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել ներքին կարգն ու կանոնն ապահովող օրենքների մշակմանը։ Նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Աղվենի եկեղեցական ժողովը։
Թաղված է Արցախում իր կառուցած Ջրվշտիկ վանքի մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։
V դ. 80–ական թթ. հա­յոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում հայկական թագավորու­թյան վերականգնումը: Թագավորության հիմնա­դիրն էր Հայկազուն–Սիսակյան Առանից տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը (484 թ.–VI դ. առա­ ջին կես): Վաչագան թագավորը սուրբ նահատակ­ ների վայրերն այցելելիս գնում է Ամարաս, որտեղ մանուկ Գրիգորիսի գերեզմանն էր: Նրա բարենո­ րոգչական գործունեության շնորհիվ բարգավաճում են եկեղեցաշինությունը և դպրոցաշինությունը: Վա­ չագան Բարեպաշտ արքան ստեղծում է «Սահմա­ նադրություն կանոնական»–ը, որը եպիսկոպոսնե­րի, քահանաների և ազատների համաձայնությամբ ընդունվում է Աղուենի կանոնադիր ժողովում: Այն համաշխարհային և հայ իրավագիտության պատ­մության մեջ վաղ կանոնագրություններից է: Վարդան Մամիկոնյանի և Վահան Մամիկոնյա­նի գլխավորած ազատագրական պայքարի արդ­յունքում Մեծ Հայքի արևելյան մասում վերա­կանգնվեց հայոց ինքնուրույն պետությունը` ի դեմս Տանուտիրական իշխանության և Արցախի թագավորության:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am