Աբաս Բագրատունի: (ծննդյան թվականը անհայտ-մահացել է 953): Եղել է հայոց թագավոր 929-ից։ Սմբատ Ա-ի կրտսեր որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Աշոտ Բ Երկաթին։ Կրել է «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Մինչև գահակալումը եղել է Հայոց սպարապետ։ Կարս բերդաքաղաքը դարձրել է արքայանիստ, հիմնել Ս. Առաքելոց եկեղեցին (ցարդ կանգուն է)։ Աբաս Բագրատունու նախաձեռնությամբ Հայոց կաթողիկոսի աթոռանիստը Աղթամարից փոխադրվել է Արգինա (948)։ Հակահարված է տվել արաբական ամիրայություններին, զսպել Ափխազաց թագավորության ոտնձգությունները Հայաստանի ազդեցության ոլորտում գտնվող Քարթլիի (Արլ. Վրաստան) նկատմամբ, իր զորքերով հսկել Ալանաց դուռը։
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2425
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 803
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am