Աբաս Ա: (ծննդյան և մահվան թվականները անհայտ): Եղել է Լոռիի վերջին թագավորը (1090-1113)՝ Կյուրիկյանների (X-XII դդ.) արքայատոհմից։ Կառավարել է եղբոր՝ Դավթի հետ։ Խուսափելով սելջուկյան թուրքերի ասպատակություններից՝ 1113-ին հեռացել է Տավուշ և հիմնել առանձին իշխանություն՝ համանուն կենտրոնով։ 1145-ին, Գանձակի ամիրայի կողմից Տավուշի նվաճումից հետո, Աբաս Ա ապաստանել է Մածնաբերդում՝ եղբոր մոտ։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am