Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Իրավական ակտերը զարգացած ավատատիրության շրջանում

 Իրավական ակտերը զարգացած ավատատիրության շրջանում: Զարգացած ավատատիրության պատմաշրջանի բարդ իրավահարաբերություններն այլևս անհնար Էր կարգավորել միայն քրիստոնեական եկեղեցու կանոնական իրավունքի հիման վրա: Հյուսիսարևելյան Հայաստանում և Կիլիկիայում ծաղկում Էին ապրում քաղաքները, տնտեսական զարգացման ընթացքը բարդ փոխհարաբերություններ էր առաջ բերել: Եթե Դավիթ Ալավկաորդին (XI դ. երկրորդ կես- XII դ. սկիզբ) դեռևս հետևում էր կանոնական իրավունքի ավանդույթներին և իր «Կանոններում» մասամբ էր անդրադառնում աշխարհիկ կյանքի առաջադրած խնդիրներին, ապա XII դ. երկրորդ կեսին պատկերր փոխվում է:Մխիթար Գոշի առձանը Մատենադարանի առջև (քանակագործ` Ղ. Չուբարյան, 1967 թ.) Մխիթար Գոշը ստեղծում է հայ միջնադարյան իրավունքի գլուխգործոց «Դատաստանագիրքը»: Այն կոչված էր կարգավորելու կյանքի բոլոր բնագավառները՝ հասարակական-տնտեսական հարաբերություններր, ունեցվածքային վեճերը, առօրյա կենցաղը, բարքերն ու սովորությունները: Դեռևս միջնադարում Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» թարգմանվել է լատիներեն, լեհերեն ու վրացերեն, գործադրության մեջ մտել հայկական գաղթավայրերում:

 Քաղաքացիական օրենքների բացակայությունը ոչ պակասսրությամբ զգացվում էր նաև Կիլիկյան Հայաստանում: Այդ բացը լրացնելու նպատակով խոշոր հասարակական-հոգևոր գործիչ և մատենագիր Ներսես Լամբրոնացին XII դՆերսես Լամբրոնացի (մանրանկար). երկրորդ կեսին թարգմանում է բյուզանդական ու ասորական քաղաքացիական և զիվորական օրենքներ, որոնք նպաստել են ազգային օրենսդրության զարգացմանը: Թարգմանական օրենսդրության հաջորդ հուշարձանը «Անտիոքի ասիզներն» են, որոնք գործող օրենքներ էին հարևան Անտիոքի դքսությունում: Ուշագրավ է, որ օրենքների այդ ժողովածուի հին ֆրանսերեն բնագիրը կորած է և այն այսօր մատչելի է հետազոտողներին միայն հայերեն թարգմանությամբ:

 Գրական ու դիտական մեծ վաստակ է թողել կիլիկիահայոց խոշոր մտածող, օրենսդիր Սմբատ Սպարապետը: Նա նախ թարգմանում է «Անտիոքի ասիզները», ապա ձեռնամուխ է լինում իր «Դատաստանագրքի» շարադրմանը, որը հիմնված է Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ի (1265) վրա, բայց հարմարեցված է Կիլիկյան Հայաստանի տեղական պայմաններին ու պահանջներին: Դյուրամատչելիության նկատառումով նյութերը շարադրված են Կիլիկիայում տարածված հայերեն խոսվածքով: 


 


                                                                                           Մարգարյան Հ.


 


Տես նաև՝

Հայկական մշակույթը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ պատմագրությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ գեղարվեստական գրականությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ ճարտարապետությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ քանդակագործությունը և որմնանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ մանրանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am